1

fb you od

Վիրահայ երիտասարդները մասնակցեցին Գյումրիում կազմակերպված դասընթացներին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC08789 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ և համագործակցությամբ, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը տարիներ շարունակ իրականացնում է տարբեր ծրագրեր: Հատկանշական է մի քանի ամիս առաջ կյանքի կոչված Վրաստանի տարբեր շրջանների երիտասարդների ուղտագնացությունը ՀՀ և Արցախի սրբավայրեր: Շարունակելով ավանդույթը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, դեկտեմբերի 5-7-ը իրականացրեց «Տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն վիրահայ երիտասարդներին. երիտասարդական համագործակցության զարգացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց եռօրյա դասընթաց 2016 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի քաղաքում:

Ընթերցել...
 
Հոգեհանգստյան արարողություն երկրաշարժի զոհերի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

PENT8249 

2016 թվականի դեկտեմբերի 7-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ 1988 թվականին Հյուսիսային Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ընթերցել...
 
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

123456 

2016 թվականի դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիին` ուղեկցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանի:

Ընթերցել...
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նվիրատվությունը Բաթումի Ալ. Մանթաշով կենտրոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

DSC 6540 

ՀՀ Սփյուռքի նախարարությունը, հետևելով վերջին տարիներին ձևավորված ավանդությանը, կրկին իր օգնությունը տրամադրեց վիրահայոց համայնքներին, այդ թվում Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթության, մշակութային և երիտասարդության կենտրոնին: Նախարարության կողմից կենտրոնին հատկացվեցին տեսա-լսողական սարքավորում, բարձրախոսներ, համակարգիչ, տպիչ և տեխնիկական այլ միջոցներ:

Ընթերցել...
 
Վիրահայոց թեմի ընդհանուր ժողովը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1 1 

2016 թվականի նոյեմբերի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի պաշտոնեության և հոգևոր դասի ընդհանուր ժողովը: Այն նվիրված էր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի՝ Գերագույն հոգևոր խորհրդի աշնանային ժողովի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության տպավորություններին և սոցիալական ցանցի «Հայարտուն» facebook-յան էջի օգտատերերի 10 հազար Like-երի սահմանի հատմանը:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 101 102 103 104 105 106 107 108 109 110 Հաջորդ > Վերջ >>

Page 109 of 280