1

fb you od

Դասական երաժշտության համերգ` Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

jutak 


Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, 2015 թվականի մարտի 21-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կայացավ դասական երաժշտության համերգ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին: Միջոցառման գլխավոր նվագարանը ջութակն էր, իսկ կատարողները՝ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի 3-րդ կուրսի բակալավր Ստելլա Մկրտչյանը և առաջին կուրսի մագիստր Մարիաննա Կիրակոզովան:

Դասական երաժշտության համերգը իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, լարային երաժշտության մասնագետներ և գնահատողներ:

Միջոցառումը ներածական խոսսքով բացեց երաժշտագետ, պրոֆեսոր Մարիա Կիրակոսովան, արժևորելով այն բարդ ու աշխատատար ուղին, որ անցնում են լարային երաժշտությունը և ջութակի դասարանն ընտրած ուսանողները և փառքով նշեց այն ձեռքբերումները, որ ունենում են հատկապես պրոֆեսոր Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողները:

Այնուհետև երիտասարդ ջութակահարուհիներ Մարիաննա Կիրակոզովան և Ստելլա Մկրտչյանը, դաշնակահարուհի Թեոնա Միքելաձեի նվագակցությամբ, որպես հիշատակի խոնարհում, կատարեցին Մոցարտի, Պագանինի, Բախի, Բեթհովենի , Վեյավսկու, Խաչատրյանի և մյուսների ստեղծագործությունները:

Իրենց ելույթներում Վրաստանի Հայերի միության ղեկավարը և Վիրահայոց թեմի առաջնորդը բարձր գնահատեցին երիտասարդ ջութակահարների վարպետ կատարումները և երախտիքի խոսքեր ուղղեցին Մաեստրոյին դասական երաժշտության գեղեցիկ համերգով Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար: Բանախոսները մեկ անգամ կրկին հավաստեցին, որ մազապուրծ փրվածների սերունդները վերածնունդ են ապրում, հարատևող հայոց ազգը հիշում է իր զոհերին և դատապարտում է Ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում:

Վիրահայոց թեմում շարունակվում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին միջոցառումները:

IMGP0178 IMGP0223 IMGP0195 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)