1

fb you od

Հայկական անկյուն՝ Սևծովյան երկրների համալսարանում PDF Տպել Էլ.փոստ

su

Սևծովյան երկրների միջազգային համալսարանում սովորում են աշխարհի տարբեր ժողովուրդների երիտասարդներ: Գիտական, մշակութային և զվարճալի ծրագրերով հագեցած տեղի ուսանողության հերթական միջոցառումներից մեկը«Հարստացրու քո կյանքը տարբեր մշակույթներով» խորագրով փառատոնի կազմակերպումն էր, որը նվիրված էր տարբեր ազգերի մշակույթի ցուցադրությանը: Համալսարանի 10 երկրների ուսանողների շրջանում կան նաև հայազգի երիտասարդներ, ովքեր ստանձնեցին վերոնշյալ փառատոնին ներկայացնել հայ մշակույթը:

Մայիսի 23-ին տեղի ունեցած փառատոնին հայկական մշակույթը ներկայացվեց հատուկ ստենդով և ելույթներով: Ստենդի պատրաստման գործին աջակցություն ցուցաբերեց Վիրահայոց թեմի «Հայարտուն կենտրոնը: Այն որոշակիորեն դարձավ հայ ժողովրդի մշակութային ձեռքբերումների մի փոքր արտացոլում: Երաժշտական և պարային համարների նախապատրաստությունը ստանձնել էր «Վրաստանի հայ համայնք» ոչկառավարական կազմակերպությունը: Հավուր պատշաճի ներկայացվեց հայ ազգային խոնահոցն իր քաղցրավենիքով և տարբեր կերակրատեսակներով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)