1

fb you od

Վիրահայոց թեմի քահանաները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մասնակցեցին Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին PDF Տպել Էլ.փոստ

ej 

Փետրվարի 25-ին` Ս. Ղևոնդյանց քահանայից տոնին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ավանդական հավաքը, որին հրավիրված էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եպիսկոպոսները, Հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի և թեմերի երկու հարյուր քսան հոգևոր սպասավորներ:  Վիրահայոց թեմից Քահանայաց ժողովին մասնակցում էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, , Սբ. Գևորգ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Առավոտյան Մայր Տաճարում եկեղեցականները, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը:: Պատարագիչն էր Սևանի տարածաշրջանի Ծաղկունքի Ս. Սարգիս և Ցամաքաբերդի Ս. Գևորգ եկեղեցիների հոգևոր հովիվ Տ. Նշան քահանա Սարգսյանը: Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց տոնի խորհրդի՝ Ղևոնդյանների տոնի հարատևության մասին: Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում իր աշխատանքները սկսեց քահանայից ավանդական հավաքը, որի քննարկման թեմաներն էին` «Կիրակնօրյա դպրոցների կարևորությունը համայնքային կյանքում» և «Երեցկնոջ դերը հովվական ծառայության մեջ»: 

Ժողովի ավարտին տեղի ունեցավ ամենամյա ավանդական պարգևաբաշխությունը: Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Հայ Առաքելական Եկեղեցու որոշ քահանաների: Հուրախություն Վիրահայոց թեմի, տեղեկացնում ենք, որ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց նաև Վիրահայոց թեմից Տ. Հուսիկ քահանա Հարությունյանին, Տ. Նարեկ քահանա Ղուշչյանին և Տ. Սամվել քահանա Թորոսյանին:  Շնորհաբաշխության ավարտին հոգևորականներին վերստին հայրապետական իր պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վիրահայոց թեմի հոգևոր դասը՝ Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ, պաշտոնեությունը, «Հայարտուն» կենտրոնի աշխատակազմը սրտանց շնորհավորում են թեմի քահանաներին բարձր շնորհի արժանանլու կապակցությամբ և մաղթում են արգասաբեր հոգևոր ծառայություն:
 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)