1

fb you od

Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է PDF Տպել Էլ.փոստ

gandza

Ջավախքի Գանձա գյուղում քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում 1885 թվականի փետրվարի 9-ին ծնվեց մեծ բանաստեղծ Վահան Տերյանը: Ամեն տարի այդ բանաստեղծի հայրենի գյուղում տոնական է ու մարդաշատ: Այս տարի էլ Վահան Տերյանի տուն-թանգարանում վերստին տերյանական պոեզիայի շունչն էր թևածում:

Նինոծմինդայի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Տերյանի բնակարանում կատարեցին օրհնության կարգ և ներկաներին հորդորեցին՝երբեք չմոռանալ բանաստեղծին և ըստ արժանվույն գնահատել նրա գրական վաստակը:

Այնուհետև տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակիցը եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)