1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ցուցատախտակի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

904821 365214123595406 1827240174 o

Ապրիլի 21-ին, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Վիրահայոց թեմի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կայացավ «Հայարտուն» կենտրոնի ցուցատախտակի շնորհանդեսը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության և ողջույնի խոսքում արժևորեց ռուսաստանաբնակ Բորիս Սաակովի և մյուս

բարերարների նվիրատվությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի դերն ու նշանակությունը թբիլիսահայ համայնքի կյանքում, որից հետո այցով Թբիլիսիում գտնվող ռուսաստանաբնակ բարերար Արթուր Սաակովը հանդիսավորությամբ բացեց ցուցատախտակը:

Ներկաներին շնորհավորելով ցուցատախտակի հանդիսավոր բացման կապակցությամբ , երիտասարդ բարերարը իր գոհունակությունը հայտնեց Վիրահայոց Թեմին և նրա առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին «Հայարտուն» կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության կապակցությամբ, ինչը միանգամայն գերազանցեց բոլոր սպասումները:

Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Մովսես Խորենացու» անվան նախակրթարանի սաների կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության պետական հիմնը: