1

fb you od

Գևորգ ուրարակիր Անտոնյանը՝ Վրաստանում «Բարի սամարացիներ» կազմակերպության լավագույն ուսուցիչ PDF Տպել Էլ.փոստ

856151 341274119322740 35184723 o(1)

Մարտի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն այցելեցին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության համակարգող Մերաբ Օրագվելիձեն, փոխհամակարգող Կարեն Երիցյանը, քրիստոնեական դաստիարակության ուսուցման համակարգող Խաթունա Ծկրիալաշվիլին, եկեղեցիների համախմբման աշխատանքների համակարգող Գուլիկո Կոշկելին: Միջազգային կազմակերպության համակարգողը ներկայացրեց Վիրահայոց թեմի «Հայաարտուն» կենտրոնի երիտասարդության հոգևոր տեսուչ Գևորգ ուրարակիր Անտոնյանին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության լավագույն ուսուցիչ ճանաչելու հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում նրան փոխանցեց կազմակերպության շնորհակալագիրը, գրքույկ և անհատական համակարգիչ:

883611 341274279322724 1247728668 o

Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության փոխհամակարգող Կարեն Երիցյանի նախաձեռնությամբ կազմակերպության խորհրդանշանը ներկայացնող տոնական տորթի և հրավարության ներքո աշխատանքի արժանվույն գնահատման և արժեքավոր նվերի կապակցությամբ լավագույն ուսուցիչն ընդունեց գործընկերների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:


Վիրահայոց թեմի հոգևոր սպասավոր Գևորգ ուրարակիր Անտոնյանն արդեն երկու տարի իր ծառայությունն է մատուցում Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպությանը: Դեռևս ամռանը երիտասարդության հոգևոր տեսուչը 10 սաների հետ ամառային հանգիստն անցկացրեց Կոջորի հանգստավայրում, որտեղ երիտասարդ ուսուցչի ղեկավարած թիմը նույնպես աչքի ընկավ իր կարգապահությամբ և ակտիվությամբ:

Շարունակելով իր աստվածահաճո գործունեությունը՝ երիտասարդ հոգևոր տեսուչը քրիստոնեության դասեր է վարում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի կիրակնօրյա դպրոցի և գործող բոլոր խմբերի անդամների համար: