1

fb you od

Վիրահայոց թեմում նշվեց Հայաստանի պետականության վերականգնման 100-ամյակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, Վրաստանի հայ մտավորականների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի  պետականության48421177 վերականգնման 100-ամյակին:
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը: Դահլիճում տեղեր էին գրավել Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարուղար Արթուր Սարգսյանը, համայնքային գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին, միջոցառումը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը:
 Հայաստանում պետականության անցած ուղու մասին բանախոսությամբ հանդես եկավ հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը: Բանախոսությունը բարձրացրեց վերհուշը նախորդ դարի 48407211բարդ ու դժվարին մի ժամանակաշրջանի, երբ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց իր գոյության և ազատ ու անկախ կյանքի իրավունքը ու մեծ զոհողությունների գնով վերականգնեց անկախ պետականությունը:Բանախոսության յուրատեսական ամրագրում դարձավ ցուցադրված վավերագրական ֆիլմը:
Շնորհավորանքի և կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը:
Միջոցառումն ամփոփեց և իր օրհնությունը ներկաներին հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը:  Վազգեն 48914930Սրբազանն անդրադարձ կատարեց պետականության վերականգնման և Հայաստանի անկախության պահպանման համար ժողովրդի մղած պայքարի կարևորությանը, արժևորեց դրա ամրապնդման, զարգացման համար Հայաստանի և աշխարհասփյուռ հայության նպատակաուղղված և նպատակասլաց գործունեությունը: Սրբազանն իր գնահատանքը  բերեց միջոցառման նախաձեռնող կազմակերպությանը՝ ի դեմս Ենոք Թադևոսյանի և «Հայարտուն» կենտրոնի:
Միջոցառումն ավարտվեց «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» երգչախմբի (խմբավար Մարիա Աբուլյան, դաշնակահար Կարեն Միրզոյան) և  մենակատար Աիդա Բազոյանի կատարմամբ Հայաստանին և  նրա հերոսներին  նվիրված երգերով, որը հիրավի տոնական դարձրեց ներկաների տրամադրությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)