1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակությունը Բաթումիում ներկա գտնվեց ժողովրդական թատրոնի բեմադրությանը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2018 թվականի դեկտեմբերի 15-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը, ուղեկցողDSC 0483 պատվիրակության հետ միասին, այցելեց թեմի հովանու ներքո գործող Բաթումիի Ալ. Մանթաշյանց  կրթամշակութային և երիտասարդական կենտրոն և ներկա գտնվեց կենտրոնի գեղարվեստական խմբերի տոնահանդեսին:
Մանթաշյանց կենտրոնը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել հյուրերի համար: Տեղի ժողովրդական թատրոնի ուժերով, Թումանյանի 150-ամյակին ընդառաջ, ներկայացվեց երկու դրվագ «Քեֆ անողի քեֆը չպակասի» պոեմի բեմադրությունից: Տպավորությունը սպասածին գերազանցեց: Բաթումահայ համայնքի տարբեր  բնագավառների անհատներ, մեծ նվիրումով, հարուստ երևակայությամբ և դերասանական գեղեցիկ ու գրագետ խաղով DSC 0494ներկայացրեցին Մեծ Լոռեցու  միշտ արդիական ստեղծագործությունը: Բեմադրությունն ուղեկցվում էր ներկաների բուռն ոգևորությամբ և  բավականության ջերմ արտահայտությամբ:
 Գնահատանքի խոսքով հանդես եկան Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, Ջինիշյան հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի տնօրեն Էլիզ Մինասյանը և Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը:
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը:DSC 0626 Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Բաթումիի  Ալ. Մանթաշյանց կենտրոնի գործունեությանը, որն իր նախակրթարանով, կիրակնօրյա դպրոցով, ստեղծագործական խմբակներով հիրավի դարձել է բաթումահայության ազգային կենտրոնը:Արժևորեց ժողովրդական թատրոնի ստեղծումը, բաթումահայ համայնքի տարբեր բնագավառների գործիչների ընդգրկումը  ներկայացումներին, ինչը անշուշտ նոր խթան է եկեղեցու շուրջ բաթումահայության համախմբման DSC 0688ուղղությամբ:
Գրշ. Տեր Վազգեն եպիսկոպոսը երախտագիտություն հայտնեց Ջինիշյան հիմնադրամին, կենտրոնի աշխատանքների ծավալմանը և հիմնադրամի ԱՄՆ-ի  և Երևանի գրասենյակների տնօրեններին նվիրեց հին Թիֆլիսի պատկերով գեղանկարներ:
Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը և բարձր գնահատանքն ուղղեց կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին և հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանին՝ճիշտ կազմակերպած գործունեության և նվիրական ծառայության համար ու փոխանցեց հուշանվերներ:
 Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսի կողմից հյուրերի պատվին կայացավ հյուրասիրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)