1

fb you od

Տոնահանդես՝ նվիրված Երևանի 2800-ամյակին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Հայաստանի Հանրապետության վարդագույն մայրաքաղաքի՝ 2800-ամյա Երևանի տոնակատարությանն էր նվիրված հերթական միջոցառումը, որը տեղի ունեցավ 2018 թվականի նոյեմբերի 25-ին, Վիրահայոց թեմի Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում:
Տոնահանդեսին ներկա էին Բաթումիում ՀՀ Գլխավոր 1հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանը, ծովափնյա քաղաքի  հայ համայնքի ներկայացուցիչները, ծնողներ, հասարակայնության անդամներ:
Բացելով միջոցառումը, կենտրոնի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը շնորհավորեց ներկաներին Երևանի 2800-ամյակի առիթով, արժևորեց հայ ժողովրդի սերն ու նվիրումն իր հնամենի քաղաքի նկատմամբ և նշեց,  որ Երևանի պանծալի հոբելյանը  տոն է նաև աշխարհասփյուռ հայության 2համար: Վերջինս  գնահատանքի խոսքեր ուղղեց կենտրոնի «Աղբյուր» երգչախմբի ղեկավար Ռուզաննա Օվանիսյանին և ասմունքի ու թատերական խմբակի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանին՝ Երևանին նվիրված միջոցառումը կազմակերպելու  համար:  
Կենտրոնի սաների կողմից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, կատարվեցին հաղթական և խրոխտ պարեր, որոնք դարձան հայոց հարուստ մշակույթի արտահայտություն, նաև փառապանծ հաղթանակների գովաբանություն, հայոց մայրաքաղաքի բարգավաճման և զարգացման առհավատչյա:
Միջոցառման ավարտին շնորհավորանքի խոսքով հանդես եկավ հյուպատոս 3պարոն Եղիշե Սարգսյանը: Վերջինս անդրադարձ կատարելով դարեր շարունակ իր պետականության վերականգնման համար հայ ժողովրդի պայքարի տարեգրությանը, նշեց, որ այսօր արդեն հայ ժողովուրդն ունի իր ազատ և անկախ հայրենիքը, իր 2800-ամյա  մայրաքաղաք Երևանը, որը հյուրընկալ և  սիրելի քաղաք է  տեղացիների,  այցելուների և համայն հայության համար:
Ամփոփելով միջոցառումը, արժ. Տեր Արարատ քհն.Գումբալյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի հայրական օրհնությունը և շնորհավորանքը հոբելյանի կապակցությամբ և մաղթեց, որ համայն հայության հանգրվան, բազում արհավիրքներ տեսած և փորձություններով անցած Հայաստանի մայրաքաղաքը էլ ավելի գեղեցկանա, էլ ավելի բարգավաճի և հյուրընկալորեն ընդունի աշխարհասփյուռ հայությանը և հյուրերին:
Միջոցառումն ավարտվեց՝ մասնակիցներին պարգևելով ուրախ և տոնական տրամադրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)