Այցելություն Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցի |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Ակումբի անդամներին ընդունեց եկեղեցու և տեղի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Վերջինս նրանց տեղեկացրեց, որ հայոց եկեղեցի Բաթումիում առաջին անգամ կառուցվել է 1879 թվականին: Այն եղել է փայտաշեն և շատ շուտով վնասվել է: 1885 թվականին փայտաշեն եկեղեցին քանդել են և նոր քարաշեն տաճար են կառուցել: Եկեղեցին իր գործառույթն իրականացրել է մինչև 1930 թվականը: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին իր գործունեությունը դադարեցրել է, վերածվելով այլ օբյեկտի: 1992 թվականին Բաթումիում բնակվող հայերի և Վիրահայոց թեմի դիմումով եկեղեցին վերադարձվեց համայնքին և վերակառուցվելուց ու վերաօծվելուց հետո վերստին ձեռնամուխ եղավ իր ծիսա-արարողական գործառույթների իրականացմանը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Հայոց եկեղեցու հովվին ընդունելության և տեղեկատվություն հաղորդելու համար: Այցն իրականացվել էր «Ազատ լրագրողների տուն» նախագծի շրջանակներում «Միջմշակութային ինտեգրում Աճարիայում» կարգախոսով , որը կյանքի է կոչվում «Բաց հասարակություն – Վրաստան» հիմնադրամի աջակցությամբ: |