1

fb you od

Ջինիշյան հիշատակի հիմնադրամի երիտասարդական ծրագրի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1 2018 թվականի նոյեմբերի 6-ին, Վիրահայոց թեմի հյուրերն էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, ռեսուրսների զարգացման մենեջեր Լիանա Սարգսյանը, քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը և երևանյան ծրագրերի համակարգող Գայանե Աղայանը:
Այցի նպատակը հիմնադրամի արդեն 10-ամյա պատմություն ունեցող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար 2018-2018 թթ.» ծրագրի շնորհանդեսն էր:
Ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության 20181106 1641237 համալսարաններում և որին առաջին անգամ ընդգրկվում է վիրահայ համայնքը, նպատակաուղղված է  երիտասարդների մոտ զարգացնելու՝ սովորելու, հետազոտելու և սեփական կարծիք  ձևավորելու ունակությունները: «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած  շնորհանդեսին ներկա էին Թբիլիսիի տարբեր բուհերում սովորող  ուսանողները և դպրոցների բարձր դասարանների սովորողները:
Գործադիր տնօրենը ներկայացրեց ծրագիրը, որի առաջնային նպատակն է նախագիծ ներկայացնելու, դրամաշնորհ ստանալու շնորհիվ երիտասարդությանն ընդգրկել  քաղաքացիական հասարակության զարգացման և ձևավորման գործընթացին, երիտասարդների մասնակցությամբ 20181106 172415վեր հանել հասարակության խնդիրները և ձեռնամուխ լինել դրանց լուծմանը  թիմային կազմով,  ազատ և անկախ գործունեությամբ: Ծրագիրը շարունակական է, կարող է իրականացվել Վրաստանի  բոլոր տարածաշրջաններում և ուղղված լինել կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության ոլորտներին:
Հյուրերը մանրամասն ներկայացրեցին ծրագրին մասնակցության փուլերը, և ցուցադրեցին  ծրագրի մասնակիցների կողմից իրականացված մտահղացումների մասին պատմող ֆիլմեր:
Հանդիպումն ընթացավ հարց-պատասխանի ձևաչափով:  Հիմնադրամի ներկայացուցիչները արժևորեցին երիտասարդների  ակտիվ արձագանքը  առաջարկին:
 Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Վիրահայոց թեմում  իր ներկայացուցիչ նշանակեց Իլիայի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող Էմիլ Սարգսյանին: Վերջինս կհամակարգի  նշված ծրագրի իրականացումը երիտասարդության շրջանում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)