1

fb you od

Ախալցիխեում մեծարեցին Շառլ Ազնավուրի հիշատակը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հոկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի պաշտոնեությունը թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ ուղևորվեց Ախալցիխե:  
Թեմի պատվիրակությունը այցելեց  տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ծանոթացավ  եկեղեցու  հիմնանորոգության 1աշխատանքների ընթացքին:  
Պատվիրակության անդամները, միանալով Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին  և  դեսպանության աշխատակիցներին, մասնակցեցին Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառմանը, որը նախաձեռնել էր  Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միությունը, ղեկավար Ալեքսանդր Իգիթխանյանի գլխավորությամբ:
Միջոցառման շրջանակներում հյուրերը այցելեցին Ախալցիխեի  Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 դպրոց,  իրենց  խոնարհումը բերեցին և 2ծաղիկներ զետեղեցին դպրոցի շրջանավարտ Կարապետ Էլբակյանի աջակցությամբ դպրոցի սրահում հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հուշաղբյուրի պատվանդանին, որի վրա  2005 թ-ին Ախալցիխե կատարած այցելության ժամանակ Շառլ Ազնավուրը թողել էր իր ստորագրությունը:  
Այնուհետև միջոցառումը տեղափոխվեց «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միություն:3Դահլիճում տեղեր էին զբաղեցրել տեղի հայ համայնքի և Ազնավուրի ազգատոհմի  անդամները, այդ թվում  ամենատարեցը՝ տիկին Հասմիկ Սուլջյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան Ալեքսանդր Իգիթխանյանը,  Մոսկվայից հատուկ  ժամանած Ախալցիխեի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Լյուբա Մաթևոսյանը,Ծղալթփիլայի դպրոցի տնօրեն Սվետլանա Նահապետյանը, Թեմի լրատվական բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը և ուրիշներ: Միջոցառմանը հնչեցին մեծ երգչի,երգահանի ստեղծագործություններից  նմուշներ, հեղինակային բանաստեղծություններ:
Ցուցադրվեց Շառլ Ազնավուրի  Ախալցիխե կատարած այցելության տեսագրությունը:
4Միջոցառմանը օրհնության  խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Անդրադարձ կատարելով Ախալցխայի հայության պատմությանը, Թեմակալ առաջնորդը  Շառլ Ազնավուրի օրինակով, արժևորեց հայ ժողովրդի պայքարաշունչ ոգին, ստեղծագործական տաղանդը և մաղթեց նորանոր ձեռքբերումներ  արժանավոր հայորդիներին:
Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի պատվիրակությունը, այցելեց Ախալցիխեի գերեզմանոցում  հանգչող երջանկահիշատակ Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու շիրիմին: Սրբազան հոր կողմից կատարվեց հոգեհանգստյան աղոթքը և վառվեցին մոմեր:
Հիշատակի խոսքերով  մոմեր վառվեցին նաև երջանկահիշատակ քահանաներ Ռուբեն և Շմավոն  Սաղոյանների  շիրիմներին:
Ուշ երեկոյան Վիրահայոց թեմի պատվիրակությունը  վերադարձավ Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)