1

fb you od

Շառլ Ազնավուրի մահվան ցավակցություն Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության մոտ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Սգավոր թբիլիսահայությունը Մեծ Հայ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ,  այցելեց Վրաստանում Ֆրանսիայի 20181002 151706հանրապետության դեսպանություն և իր խոնարհումը բերեց Ֆրանսիայի և ՀՀ քաղաքացի, Ֆրանսիայի «Պատվո սեզար» բարձրագույն պետական պարգևի  ասպետ և Հայաստանի Ազգային հերոս, իր ժողովրդի  նվիրյալ և բարերար, լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Թբիլիսահայերի խումբը, որի կազմում էին Թեմի հոգևոր դասը և պաշտոնեությունը, համայնքային կառույցների ղեկավարները, մտավորականներ, 43058705 963729570480900 6676998807386849280 nհասարակայնության ներկայացուցիչներ, ազգի մեծ զավակի  կորստյան ցավով  մոմեր վառեց և ծաղիկներ խոնարհեց հանգուցյալ Շառլ Ազնավուրի նկարի առջև:
Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցիների հոգևոր հովիվների և սարկավագների մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հանգուցյալի հոգու խաղաղության համար:  
Շառլ Ազնավուրի հիշատակը միշտ վառ կմնա  աշխարհի ժողովուրդների հիշողության մեջ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)