1

fb you od

Հոգևոր դեմքերի իրազեկում մարդու իրավունքների ուղղությամբ փոփոխություններին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունիսի 19-ին, Վրաստանի կառավարության նստավայրում, Կրոնի հարցերով պետական գործակալության նախաձեռնությամբ, կազմակերպվեց վարժանք-սեմինար «Հոգևոր դեմքերի գիտելիքների բարձրացում կրոնի ազատության և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների տեսանկյունից» խորագրով:
Վարժանք-սեմինարը անց է կացվում 2018-20 թթ. Մարդու իրավունքների  գործնական պլանի շրջանակներում, երեք փուլով և դրան մասնակցում են 1Վրաստանում գործող բոլոր կրոնական կազմակերպությունները:
Ի թիվս մյուս կրոնական կազմակերպությունների առաջնորդների, սեմինար-վարժանքին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ Թեթրիծղարոյի և Բոլնիսի շրջանների հայկական համայնքների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, բարեխնամ Հովսեփ սարկավագ Չիրախովի և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի ընկերակցությամբ:
Վարժանք-սեմինարին ներկա էր գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Այն վարում էին գործակալության իրավաբանական ապահովման աշխատակիցներ Վալերիան Լիլուաշվիլին և Դավիթ Դավիթաշվիլին:
2Վարժանքի հիմնական թեմաներն էին կրոնի ազատության տեսանկյունից  գործող ազգային օրենսդրության և այս ուղղությամբ միջազգային իրավունքի պրակտիկան: Ի մասնավորի խոսվեց Վրաստանի Սահմանադրությունում, քաղաքացիական և Քրենական օրենսգրքում Կրոնի հետ կապված հոդվածների շուրջ, Սահմանադրությունում մտցված փոփոխությունների, աշխարհիկության և կրոնական չեզոքության, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած փաստաթղթերի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանային վեհաժողովի բանաձևերի և Եվրամիության անդամ երկրների  կրոնական օրենսդրությունների մասին:  
Սեմինարն ընթացավ հարցուպատասխանի ռեժիմում, որտեղ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց առջև ծառացած մարտահրավերների մասին, միաձայն նշվեց միջկրոնական ձևաչափի և Կրոնի գործակալության ընդգրկվածության անհրաժեշտությունը գոյություն ունեցող հարցերի կարգավորման գործում:
 Վարժանք-սեմինարին ապագայում փուլ առ փուլ կընդգրկվեն Վրաստանի բոլոր տարածաշրջանները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)