1

fb you od

«Տոլմա-2018» փառատոնը Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1Հայ մշակույթի մաս հանդիսացող հայկական խոհանոցը, ի մասնավորի ավանդական ազգային ուտեստների ժողովրդականացումը Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության գործունեության ուղղություններից մեկն է: Ավանդաբար կազմակերպված փառատոնների 2միջոցով ամրապնդվում և  տարածվում են այնպիսի ոչնյութական արժեքներ, ինչպիսիք են գաթան, հարիսան, ղափաման և հայկական ազգային ուտեստները: Այս անգամ հերթը տոլմային էր:
Տոլմայի փառատոնը Թբիլիսիում  անընդմեջ իրականացվում է  արդեն 6-րդ անգամ, տարեցտարի ավելի ու ավելի ընդարձակելով իր շրջանակները: Այս տարի այն, հարիսայի փառատոնի  նման, դարձավ համահամայնքային միջոցառում, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ, հոգևոր հովիվների գլխավորությամբ  և տեղերում ստեղծված «Շուշանիկ» եկեղեցասեր տիկնանց միությունների կազմակերպմամբ մեծ հանդիսավորությամբ ու շուքով իրականացվում է 3Վրաստանի հայաբնակ  վայրերում:
Տոլմա-2018 փառատոնը մայիսի 10-ին մեկնարկեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի Սբ.Գրիգոր Նարեկացի հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում, շարունակվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա և Արակովա գյուղերում  և մայիսի 18-ին կեզրափակվի  Ծալկայի շրջանում:  Մինչ այդ, մայիսի 413-ին  փառատոններ տեղի ունեցան Թբիլիսիում, Բաթումիում, Ախալքալաքում և Նինոծմինդայում, ամենուրեք դառնալով հիրավի տոնական միջոցառում, հայ ժողովրդի միասնության դրսևորում:  
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, հավատացյալները  տեղափոխվեցին եկեղեցու բակ, որտեղ 5նրանց սպասում էին հայ տիկնանց կողմից  պատրաստված տոլմայի տարատեսակները՝ յուրահատուկ ձևավորված, բուրումնավետ և ախորժալի:
Փառատոնին ներկա էին հատուկ այս առիթով Հայաստանից ժամանած  առաջին խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ Յուրի Սարգսյանի, Էդուարդ Սիմոնյանի, Վազգեն Խաչիկյանի ընկերակցությամբ:  Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստուհի, ծնունդով թբիլիսեցի Լեյլա Սարիբեկյանը: Փառատոնը իրենց ներկայությամբ պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգևոր սպասավորները:6
Եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին տեղաբնակներ,նաև Թբիլիսիի հարակից շրջաններից, այլազգիներ, զբոսաշրջիկներ, ովքեր զարմանքով  ու հետաքրքրությամբ էին իրազեկվում միջոցառման մասին: Տոլմա-2018 փառատոնը կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:
Բացելով փառատոնը  վերոնշյալ կազմակերպության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարելով տոլմայի ավանդական փառատոնին, այն անվանեց սիրո ճաշ, որ լայնորեն իրականացվում է Թբիլիսիում: Կարևորեց փառատոնին  7«Վրաստան» թերթի, թիվ 104 հայոց դպրոցի, Շուլավերի «Hobby house» ստուդիայի և Վիրահայոց թեմի «Սուրբ  Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցի և «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի մասնակցությունը:    
Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին շնորհավորելով Երկրորդ Ծաղկազարդի տոնի կապակցությամբ, արժևորեց Վիրահայ համայնքում  ոչնյութական ուտեստների ժողովրդականացման նպատակով  փառատոնների անցկացումը,նաև  անդրադարձ կատարեց վերջին օրերին մայր հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններին, փառատոնը գնահատեց որպես ազգի միասնության արտահայտություն, համահայկական տոն: 8
Փառատոնի իրականացումը ողջունեցին Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հայրապետյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ  Սեդրակ Մամուլյանը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսի և  հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղայի կողմից օրհնվեցին տոլմայով լի կաթսաները և 9փառատոնը  հայտարարվեց բացված:
Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը և մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանն իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, փառատոնի «Լավագույն համ», «Լավագույն ձևավորում» և «Հայկական տոլմա»  անվանակարգերից հաղթողներին որոշելու համար:
Ցնծում էր մեյդանը: Լեյլա Սարիբեկյանի կողմից կատարված հայրենաշունչ, ազգասիրությամբ ու միասնության կոչով  առլեցուն երգերը ոգևորիչ էին, տոնական  տրամադրություն ստեղծող, շուրջպարի դուրս բերելով ներկաներին՝  10մեծից փոքր:  
Այնուհետև իրար հաջորդեցին Երևանից ժամանած երգիչ և դերասան Արմեն Դալլաքյանի, թբիլիսահայ մենակատարներ Հենրիխ Պետրոսյանի, Աննա Բադալյանի, Անի Հովհաննիսյանի, Ռուզաննա Միքայելյանցի երգերն ու դուդուկի, դհոլի կատարումները: 
Մրցատյանի որոշմամբ  փառատոնի բոլոր մասնակիցները ստացան  հավաստագրեր և հուշանվերներ, 11անվանակարգերի հաղթողները՝  բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ:
Միջոցառումը հայկական լավաշ հացով, զովացուցիչ ըմպելիքներով և փառատոնին անհրաժեշտ այլ պարագաներով ապահովել էին «Բեբոս լավաշի» (Տատիկի հաց) և  «Արմենիա» խանութի «VIVA» ընկերությունները, ինչպես նաև անհատ  նվիրատուներ: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդարանին, հովանավորներին, բարերարներին և նվիրատուներին փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)