Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Առավոտվանից մարդաշատ էին Թբիլիսիի հայոց եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, եկեղեցիներում կատարվեց Ծաղկազարդի նախատոնակ, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:Պատարագին ներկա էին համայնքի պատվավոր այրեր, Սրբազան Հայրը հընթացս Սուրբ Պատարագի հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին: Հավատացյալներին հիշեցնելով Եկեղեցու խորանը զարդարված էր ուռենու և արմավենու ոստերով, որոնք խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը: Մակար Եկմալյան երգչախմբի երգեցողությամբ, Սրբազան հոր նախագահությամբ և հոգևոր ու դպրաց դասի մասնակցությամբ օրհնվեցին ճյուղերը ու բաժանվեցին Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցիներում քահանա հայրերի կողմից կատարվեց մանուկների Ծաղկազարդի օրը մարդաշատ էր Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցին: Սուրբ Պատարագին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, համայնքային գործիչներ, բազում հավատացյալներ: Արժանապատիվ Տեր Ծաղկազարդի տոնը Սուրբ Պատարագով և մանուկների օրհնությամբ նշվեց նաև Ախալցիխեի Սուրբ Եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները: |