Շուլավերի Hobby House ստուդիայի սաները Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Ցուցահանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի ընկերակցությամբ: Այցելուները՝ նկարիչներ, արվեստի և արհեստի երկրպագուներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր, հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված աշխատանքները, գնահատելով սաների աշխատասիրությունը և պատկերավոր երևակայությունը: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Իր խոսքում անդրադարձ կատարելով այս դահլիճում բազմիցս հյուրընկալված տարբեր ազգի Ցուցահանդեսը ողջունեց Մառնեուլիի շրջանային վարչության մշակույթի բաժնի ղեկավար Նատո Շավիշվիլին: Տիկին Շավիշվիլին նշեց, որ գեղագիտական դաստիարակության Hobby House ստուդիան այն օջախն է, որը ակտիվորեն մասնակցում է Մառնեուլիում կազմակերպված փառատոներին և բազմիցս արժանացել է բարձր գնահատականի, արձանագրեց մունիցիպալիտետի աջակցությունը ստուդիայի գործունեությանը: Մասնագիտությամբ բժշկուհի Մարինա Ծիքարիշվիլին, առանձնահատուկ սեր ունենալով նկարչության, ասեղնագործության, Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և ցուցահանդեսի կազմակերպմանը ցուցաբերած աջակցության համար, ստուդիայի ղեկավարը նշեց նաև երիտասարդներին գյուղից դուրս բերելու և վրացական քաղաքացիական հասարակությանը ինտեգրելու կարևորությունը, երախտագիտությամբ տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցի ժամանակ ստուդիային հատկացվել է ՀՀ գեղարվեստից ակադեմիայում անվճար սովորելու մեկ տեղ: Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Իր հայրական Վերջում ստուդիայի սաները Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավարին և Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցչին նվիրեցին Անմոռուկի պատկերով թաղիքից պատրաստած իրենց աշխատանքները: Ստուդիայի սաները նվերներ ստացան նաև Թեմակալ առաջնորդի կողմից: |