1

fb you od

«Մեծերի հանճարի խորհուրդը » միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

1«Մեծերի հանճարի խորհուրդը» - այս խորագիրն էր կրում 2018 թվականի մարտի 18-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի հերթական միջոցառումը: Այն նվիրված էր հայ հանճարեղ առակագիր հոգևոր գործիչներ Մխիթար Գոշին և Վարդան Այգեկցուն:

Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապաիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, կենտրոնի ղեկավար բանաստեղծ Ժորա Սնխչյանը, աշակերտներ,ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:2

Կազմակերպիչների՝ հայ ժողովրդի պատմության խմբի ղեկավար Անահիտ Սահակյանի և հայ կրոնի պատմության խմբավար Ռիմա Սահակյանի ջանքերով, միջոցառումը ոչ միայն տեղեկատվական –ճանաչողական բովանդակություն էր ձեռք բերել, այլև հագեցած էր գեղարվեստականությամբ՝ հանդիսատեսին իրազեկելով միջնադարյան խոշոր գործիչների կյանքի ու գործերի մասին, նաև թատերականացված էր՝ ներկայացրած մի քանի առակների միջոցով արդիականացնելով դրանց խորհուրդն ու հետևությունները:

3Միջոցառումը ողջունեց, Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը փոխանցեց և գնահատանքի խոսք ասաց արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, իսկ կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու գործերին՝ «Դատաստանագիրքը» որպես քաղաքացիական և եկեղեցական օրենքների ժողովածու, որն իր ընդգրկումով ու մանրամասներով ամենախոշորն ու արժեքավորն է հայ միջնադարում, Վարդան Այգեկցու ստեղծած ավելի քան 30 առակը որպես սկիզբ առակավոր ճառի տեսակի։

«Մեծերի հանճարի խորհուրդը» միջոցառումը եկեղեցական սիրով, օրինահնազանդությամբ և առակների խորհրդով կենտրոնի սաների դաստիարակությանը ուղենշված միջոցառում էր: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)