Թանդոյանց եկեղեցու հարցով դատական նիստը հետաձգվեց |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը՝ այս պարագայում Վիրահայոց թեմը՝ ի դեմս առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։ Որպես երրորդ կողմ ներկայացել էր Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը։
Գործի Վարչական իրավական վարույթին, որպես երրորդ կողմ այսօր ընդգրկվեց նաև էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալությունը, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին Պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը:
Հայցվոր և պատասխանող կողմերը դիմեցին դատավոր Դարասելիային հետաձգել դատավարությունը գործի վարույթում նոր փաստեր և ապացույցներ ներառելու համար: Դատավորը բավարարեց կողմերի դիմումը: Դատական հաջորդ նիստը կկայանա ս․թ․ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին: Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին (Պլեխանովի, այժմյան Դավիթ Աղմաշենեբելի փողոց 38), կառուցվել է մոտավորապես 19-րդ դարի 50-60-ական թվականներին: 1866թ. Թանդոյան ընտանիքի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել Սբ. Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նորը կառուցելու առնչությամբ : Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է որպես հայկական առաքելական եկեղեցի` հայազգի Սահակ Թանդոյանցի կողմից: Վերջինիս անունով էլ այն ստացել է Թանդոյանց անվանումը: Այդ մասին է վկայում նաև եկեղեցու հարևանությամբ մինչև վերջերս պահպանված գրությունը: 1923-1924թթ. Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին փակվել է Խորհրդային իշխանությունների կողմից: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվել է, իսկ Եկեղեցին հանձնվել Հանրապետության պիոներական կազմակերպությանը, ապա այն վերածվել է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի : Վրաստանի անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականներից, Վրաստանի կառավարությունը, հաշվի չառնելով կիսավեր եկեղեցու պատմական ծագումն ու դավանանքային հատկանիշները, այն չի վերադարձրել Վիրահայոց թեմին:2017 թվականին Վրաստանին Հանրային Ռեեստրի ազգային գործակալությունը Թանդոյանց Եկեղեցին փոխանցել է Վրաց Եկեղեցու Պատրիարքարանին' որպես սեփականություն: Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանը Թանդոյանց եկեղեցու հիմքերի վրա արդեն իսկ տարբեր տեսակի աշխատանքներ է իրականացրել։ |