1

fb you od

Մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

281648691999-թվականին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցության։

Լեզվի միջազգային օրվան էր նվիրված 2018 թվականի փետրվարի 21-ին, Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային- 28070721երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած   միջոցառումը: Տոնահանդեսը կազմակերպել էին Կենտրոնի ասմունքի «Պառնաս» ակումբը՝ ղեկավար Սաթիկ Սնխչյանի և «Առավոտ լուսո» երգչախումբը՝ խմբավար  Իրինա Ղարսլյանի գլխավորությամբ: Այն  պարունակում էր մայրենի լեզվի մասին մեծերի ասույթներ, դասական բանաստեղծություններ, հրաշալի երգչախմբային երգեր:
Հավարտ միջոցառման ելույթ ունեցան Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Նրանք բարձր գնահատեցին գողտրիկ այս ցերեկույթի գրական-երաժշտական մակարդակը:
28056547Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը Մայրենիի տոնը նշեց  մանկավարժների ու աշակերտների երթով  դեպի Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, ծաղիկներ զետեղեցին, հարգանքի եւ երախտիքի տուրք մատուցեցին Մեծն ուսուցչին։ ԱԵԿ-ի երթին միացավ նաեւ Ախալքալաքի եւ հարակից շրջանների քահանա Տեր Տաթեւ Մարուքյանը։
Այնուհետև մանկավարժներն ու աշակերտները վերադարձան կենտրոն՝ մասնակցելու տոնի առթիվ կազմակերպված մրցույթ-միջոցառմանը։ Միջոցառումը բացեց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադեւոսյանը, ով ողջունեց ներկաներին եւ շնորհավորեց մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկաներին շնորհավորեց նաեւ Տեր Տաթեւ Մարուքյանը։ Մրցույթին մասնակցում էին 3 թիմ՝ անգլերենի, ռուսերենի եւ վրացերենի խմբակներից՝ համապատասխանաբար 28279725«Ջավախք», «Արարատ» եւ «Արցախ» անվանումներով։ Մրցույթը բաղկացած էր 2 փուլից. առաջին փուլում թիմերը հայերեն տեքստը թարգմանեցին անգլերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով, երկրորդ փուլում՝ 15 րոպեի ընթացքում համապատասխան լեզուներով 50 բառի շրջանակնում գրեցին շարադրություն՝ «Մայրենին իմ սրբությունն է» թեմայով։
 Միջոցառմանը հանդես եկան գրականության եւ երգարվեստի խմբակների սաները: Մրցույթի արդյունքները գնահատեց մրցատյանը,  թիմերին տրվեցին հուշանվերներ եւ դիպլոմներ՝ ըստ կարգերի ։ Առաջին տեղ զբաղեցրեց «Արարատ» թիմը, երկրորդ՝ «Արցախ»-ը եւ երրորդ՝ «Ջավախք»-ը։ Միջոզառման ավարտին մասնակիցներն իրենց սրտի խոսքն ասացին եւ շնորհակալություն հայտնեցին ԱԵԿ-ի տնօրինությանը՝ նման միջոցառում կազմակերպելու եւ իրենց թարգմանչական հմտությունները զարգացնելու համար։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)