Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Գումբուրդոյում դպրոցի բացմանը |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Շուրջ քսան տարվա դադարից հետո 3 հազարից ավելի բնակչություն ունեցող հայաբնակ այս գյուղի բազում սերունդների՝ բարեկարգ դպրոց ունենալու երազանքն իրականություն դարձավ: Գյուղի նախկին ակումբի շենքի փոխարեն երեխաները հնարավորություն ստացան սովորելու բարեկարգ դպրոցում:
Հատուկ այս առիթով Գումբուրդո էին ժամանել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին և փոխնախարար Լիա Գիգաուրին,Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Ճիճինաձեն, Ռուսլան Պողոսյանը, Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, բարերարի ներկայացուցիչ Շիրինյանը, «Վրաստան»
Նորակառույց դպրոցը նախատեսված է 400 աշակերտի համար, ունի իր լողավազանը, ֆուտբոլային մարզադաշտը: Կրթական այս օջախը զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք, հագեցած է ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան սարքավորումներով ու գույքով: Հյուրերին դիմավորեցին գյուղապետ Արթուր Կուրղինյանն ու Ախալքալաքի շրջանային ժողովի Գումբուրդոի պատգամավոր Աշոտ Սահարյանը։ Շնորհավորանքի իր խոսքում Վրաստանի կրթության և գիտության նախարարը ազգային փոքրամասնությունների կրթության և ինտեգրացիայի հարցերն առաջնահերթ համարեց: Բարձր գնահատելով բարերարների ներդրումը աճող սերնդի կրթության և դաստիարակության գործում, նախարարը հույս հայտնեց, որ Հանդիսությունն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը։ Փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը տեղի բնակչությանը, Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց կատարված աշխատանքը, ի մասնավորի Այնուհետև Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ու Գումբուրդոյի գյուղապետ Արթուր Կուրղինյանը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից բարերար Շուշիկ Մղդեսյանին պարգևատրեցին ոսկե, իսկ գլխավոր ճարտարապետ Ռուբեն Եղիազարյանին ու շինարար Միսակ Կուրղինյանին՝արծաթե մեդալներով:Ապա բարերարն իր ձեռքով կտրեց բացման ժապավենը, որից հետո հյուրերը շրջայց կատարեցին նորակառույց դպրոցում։ Միջոցառումը վարում էր Ախալքալաքի շրջանի ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը: |