1

fb you od

Սրբալույս Պատարագ և Հոգեհանգստյան Պաշտոն PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի հունվարի 7-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մատուցվեց սուրբ և 26239954անմահ Պատարագ, որին հաջորդեց հոգեհանգստյան արարողություն:

Պատարագիչ Սրբազան Հայրը իր հրաշալի քարոզում հարյուրավոր ներկաներին մատուցեց միակ և աստվածային ճշմարտությունը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան, նրա անմահ առաքելության հավերժության, հայոց Հավատքի և քրիստոնեական վարդապետության ամենազորության մասին, ցանկացավ առաջիկայում բարեշեն և 26678476մարդաշատ տեսնել մեր օրեցօր ավելացող եկեղեցիները:

Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց ոչ միայն եկեղեցու սպասավորներին և շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանի, ուսուցչական և խմբավարական կազմի գործունեությունը, մաղթեց շրջանի ղեկավարությանը և ժողովրդին՝ հաջողություններ, բարեկեցություն և արևշատություն:

Հավարտ Սրբալույս Պատարագի Սուրբծննդյան տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի օրվա առիթով Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)