1

fb you od

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, 2017 թվականի դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի հետ միասին:1

Հայոց հինավուրց եկեղեցում էին հավաքվել թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարները, մտավորականության ներկայացուցիչները, վիրահայ համայնքի անդամները, հավատացյալները:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու «Մակար Եկմալյան» երգչախմբի կատարմամբ հնչեց Տերունական աղոթքը:

ՀՀ նախագահին և պատվիրակության անդամներին ողջույնի խոսքով դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և բարեմաղթանքը:

Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց 3-հազարամյա պատմություն ունեցող վիրահայ համայնքի գոյությանը, որն իր ստեղծարար աշխատանքով, օրինահնազանդությամբ շարունակում է 2մնալ Վրաստանի քաղաքացիական հասարակության մաս, կամրջելով հայ-վրացական դարավոր բարեկամական կապերը, զարգացնելով և խորացնելով երկու քրիստոնյա ազգերի եղբայրությունը:

Վազգեն Սրբազանը նշեց Վրաստանում մայրենի լեզվով գործող դպրոցների, մշակույթի կենտրոնների, համայնքային կառույցների մասին, որոնք հայ ազգաբնակչությանը հնարավորություն են ընձեռում մայրենի լեզվով կրթություն ստանալ, հայ մշակույթն ու արվեստը զարգացնել, Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրաններով ապրել և մայր հայրենիքի հետ կապերը ամրապնդել:4

Սրբազան Հայրը ընդգծեց մայր հայրենիքի իշխանության մարմինների՝ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների կողմից վիրահայ համայնքին և նրա գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը:

5Վազգեն Սրբազանը կարևորեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության հետ վիրահայ համայնքի համագործակցությունը:

Թեմակալ առաջնորդը ընդգծելով Վրաստանի հայության՝ մերձավոր Սփյուռք լինելը, արժևորեց հայ հասարակության մշտական կապը մայր հայրենիքի հետ, Հայաստանի և Արցախի առաջընթացի բերկրանքը: Սրբազան հայրն իր խոսքն ավարտեց խաղաղություն մաղթելով Հայաստան և Վրաստան երկրներին և տոկունություն աշխարհասփյուռ հայությանը:

ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մոմեր վառեց և աղոթք բարձրացրեց Սուրբ Սարգիս զորավար և Սրբոց Վարդանանց խորաններում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)