1

fb you od

Հանդիպումներ վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 16-17-ին Վիրահայ համայնքում հյուրընկալվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը՝ թաղապետարանի մշակույթի, կրթության և սպորտի բաժնի մասնագետ Գայանե Սարոյանի և թիվ 5 մշակույթի տան տնօրեն Գառնիկ Շիրինյանի և մենակատար 13-ամյա Ռիտա Հովհաննիսյանի կազմով:

Դեռևս 2016 թվականին Երևանի Շենգավիթ վարչական միավորի և Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի միջև ստորագրվել էր համագործակցության ծրագիր, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում փոխադարձ այցելություններ, կյանքի կոչվում տարբեր ծրագրեր:1

Մայրաքաղաք Երևանի Շենգավիթ վարչական միավորի պատվիրակությունը նախ ժամանեց Բաթումի, հյուրընկալվեց Վիրահայոց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, որտեղ տեղի ունեցավ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հյուրերին բարիգալստյան խոսքով ողջունեց Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը և ամփոփ ներկայացրեց կենտրոնի գործունեության ուղղությունները, նախակրթարանի, հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցների, ստեղծագործական խմբերի ուղենիշները:

Իրենց ելույթով հյուրերին ողջունեցին կենտրոնի «Աղբյուր» երգչախմբի (խմբավար՝ Ռուզաննա Օվանիսյան) կրտսեր և ավագ խմբերի սաները: Հայրենասիրական և 2ազգասիրասկան երգերի կատարմամբ հանդես եկավ մենակատար Ռիտա Հովհաննիսյանը:

Համագործակցությունը շարունակելու և մշակութային տարբեր համատեղ ծրագրեր իրականացնելու մասին խոսեց Գառնիկ Շիրինյանը:

Հանդիպումն ամփոփեց Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Իմերեթիի և Գուրիայի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:

Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:3

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 17-ին, մայր հայրենիքից ժամանած հյուրերը ժամանելով Թբիլիսի, մասնակցեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված «Ղափամայի» փառատոնին: Այստեղ նույնպես դեռատի Ռիտա Հովհաննիսյանը ներկաների մոտ տոնական բարձր տրամադրություն ստեղծեց իր գեղեցիկ ելույթով:

Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը և Շենգավիթի վարչական միավորի պատվիրակությունը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)