Ղափամայի տոն Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Հայկական խոհանոցը հայ ազգային մշակույթի մասն է, իսկ նրա տարբեր էջերի արդիականացումը համայնքային կառույցների գործունեության ուղենիշներից մեկը: Այդ նպատակով Վիրահայոց թեմում կազմակերպվում են հայկական ավանդական ճաշատեսակներին նվիրված փառատոններ. հարիսայի, գաթայի, տոլմայի և ահա նաև ղափամայի, որն արդեն դարձել է ավանդական: Եկեղեցու բակում իրար կողքի շարված սեղաններին տեղ էին գտել «Շուշանիկ» կազմակերպության և Սուրբ Գևորգ եկեղեցասեր տիկնանց միության անդամների, թիվ 104 հայոց դպրոցի առաջին դասարանի ծնողների և թբիլիսահայ տիկնանց կողմից պատրաստված արքայական դդմիկներով ղափաման, նաև շոգեխաշած ու խորոված դդումները, տարբեր ուտեստներ, տաք թեյը և Փառատոնին իր մասնակցությունը բերեց նաև Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը։ Ուրախալի էր դիվանագետների և նորանշանակ արտակարգ ու լիազոր դեսպանի տիկին Մերի Սադոյանի ներկայությունը: Տոնի առիթով քաղաքամայր Երևանից ժամանել էր Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը՝ մշակույթի, կրթության և սպորտի բաժնի մասնագետ Գայանե Սարոյանի և թաղապետարանի թիվ 5 մշակույթի տան տնօրեն Գառնիկ Շիրինյանի կազմով: Ողջունելով ներկաներին, Վրաստանի հայ կանանց Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը արժևորեց հայկական ազգային կերակրատեսակները ժողովրդականացնելու և դրանց հետ կապված ավանդույթները սերունդներին փոխանցելու առաքելությունը, որը սիրով կատարում են համայնքային այս կառույցը և եկեղեցասեր կանայք: Բանախոսը նշեց, որ այս համով – հոտով ուտեստը դարեր շարունակ հայերը պատրաստել են Ամանորյա և Սուրբծննդյան տոներին և եղել է ուրախ սեղանների զարդը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության խոսքում կարևորեց ազգային ՀՀ դեսպանության դիվանագետ Հարություն Հայրապետյանն իր խոսքում բարձր գնահատելով նմանօրինակ միջոցառումների անցկացումը, ընդգծեց դեսպանության պատրաստակամությունը առաջիկայում աջակցելու այլ փառատոնների կազմակերպմանը: Այնուհետև Երևանի Շենգավիթի թիվ 5 մշակույթի տան մենակատար 13-ամյա Ռիտա Հովհաննիսյանը կատարեց հայրենասիրական և ազգասիրասկան երգերի շարան, ներկաների մոտ ստեղծելով տոնական բարձր տրամադրություն: Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին դդմի տարբեր տարատեսակներով սեղանները և «Ղափամա» երգի ուղեկցությամբ տեղի ունեցավ ուրախ թեյախմություն, որին մասնակցեցին նաև բազում զբոսաշրջիկներ, Վրաստանի տարբեր ազգի բնակիչները և հյուրերը: |