1

fb you od

Հայաստանի կոմպոզիտորները հյուրընկալվեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի դեկտեմբերի 10-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությունը՝ նախագահ Արամ Սաթյանի գլխավորությամբ, այցելեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն:

Պատվիրակության անդամներին դիմավորեց Թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:IMGP0294

Մայր հայրենիքից ժամանած երգահան-երաժիշտները շրջայց կատարեցին կենտրոնում: Եղան հայերենի ուսուցման կիրակնօրյա դպրոցում, ծանոթացան պարապմունքների ընթացքին, իրազեկվեցին այն մասին, որ կենտրոնում գործում է Թբիլիսիում միակ Սուրբ Մովսես Խորենացու անունը կրող նախակրթարանը, որտեղ հայ մանուկի մեջ դրվում է հայեցի դաստիարակության հիմքը:

Հյուրերը հյուրընկալվեցին նաև Գալուստ Գյուլբենկյան սրահում, դիտեցին արցախցի յոթ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսը, դիտեցին «Տարոն» պարային IMGP0314համույթի խմբի պարապմունքները, զրուցեցին համույթի ղեկավարի և անդամների հետ:

Հավելենք, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատվիրակությունը Թբիլիսի էր ժամանել Վրաստանի կոմպոզիտորների միության հրավերով: Դեկտեմբերի 10-11-ին մայր հայրենիքից ժամանած երաժիշտները մասնակցեցին այստեղ կազմակերպված ժամանակակից հայկական երաժշտության օրերին և Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցում ու Վրաստանի կոմպոզիտորների միության համերգային դահլիճում երկու օր ներկայացրեցին ժամանակակից 14 հայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)