1

fb you od

Հոգեհանգստյան արարողություններ Բաթումում հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12017 թվականի նոյեմբերի 26-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցիներում, հավարտ կիրակնօրյա Սուրբ և Անմահ 1Պատարագի, քահանայաց դասի կողմից կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ Թբիլիսիում նոյեմբերի 22-ին, իրականացված հատուկ գործողության արդյունքում զոհված Վրաստանի Անվտանգության հատուկ ծառայության ջոկատային Վանո Գոլոշվիլիի և նոյեմբերի 25-ին Բաթումիի Լեո-գրանդ հյուրանոցում ծագած հրդեհին զոհ դարձած 11 քաղաքացիների հոգու խաղաղության համար:

2Հավատացյալները աղոթք բարձրացրին և մոմեր վառեցին անմեղ զոհերի հիշատակին:

Հավարտ եկեղեցական արարողության, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ3 քահանա Գումբալյանի գլխավորությամբ հավատացյալների, Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի պաշտոնեության և ուսուցիչների խումբը այցելեց Լեո-գրանդ հյուրանոցի տարածք: Հոգևոր հայրը՝ հանուն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, հոգևոր դասի, առաջնորդարանի պաշտոնեության և Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի աշխատակազմի ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, կիսելով վրաց ժողովրդի վիշտը:

Այցելուները ծաղիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին անմեղ զոհերի հիշատակին: 

45 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)