1

fb you od

Ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի շրջայցը Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխառաջնորդությունում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

22017 թվականի նոյեմբերի 22-ի առավոտյան Վիրահայոց թեմի առաջնորդի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ վերջին ամիսներին ընթանում են շին-վերանորոգչական աշխատանքներ:

Բարերար Նաիրի Նահատակյանի նվիրատվությամբ եկեղեցում կատարվել են զգալի աշխատանքներ, այդ թվում որմնանկարներով զարդարվել է Սուրբ խորանը, Մկրտության 1ավազանը և ավանդատները, պատերից հեռացվել է գաջի խոնավ ծածկույթը և ավազ-ցեմենտով սվաղվել և ներկվել: Լուծվել է նաև օդափոխության և ջեռուցման հարցը:

Վազգեն Սրբազանն իր օրհնությունը և գնահատանքը փոխանցեց հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանին և քաջալերեց հետևողականորեն շարունակել բարի առաքելությունը: Առաջնորդն իր երախտագիտությունը հայտնեց բարերար Նաիրի Նահատակյանին և շինարար վարպետներին:

Ավելի ուշ Վիրահայոց թեմի առաջնորդարանի պատվիրակությունը մեկնեց Ախալցիխեի կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, որտեղ Թեմակալ առաջնորդին և հյուրերին a1դիմավորեց կենտրոնի տնօրեն Նանուլի Քեհյանն ուսուցչական կազմի հետ: Հյուրերին ուրախացրեց նախակրթարանի սաների և նրանց ծնողների ներկայությունը, որոնց համար հյուրերի կողմից կատարվեց քաղցրավենիքով հյուրասիրություն:

Տնօրեն տիկին Նանուլին ներկայացրեց կենտրոնում տարվող աշխատանքները, խոսեց նաև կենտրոնի ապագա շենքի կառուցման հեռանկարի մասին: Նա նաև բարձրացրեց համայնքում մանկապարտեզ ունենալու հարցը:4

Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Արտակ Գրաբսկին կենտրոնի տնօրինությանը հայտնեց դեսպանության ամբողջական աջակցությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:

Թեմի առաջնորդը հորդորեց երիտասարդական կենտրոնի տնօրինությանը առավել սերտ համագործակցել տեղի հոգևոր տեսչության հետ և աշխուժացնել եկեղեցու բակում կազմակերպվող եկեղեցական և ազգային տոներին նվիրված միջոցառումները:

Նույն օրը Վիրահայոց թեմի առաջնորդը այցելեց նաև Ախալցիխեի 25401070Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Ախալցիխեի և Բորժոմի հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և շրջանի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի հետ կատարեցին գոհաբանական մաղթանք, որից հետո թեմի առաջնորդի և պատվիրակության անդամներին հոգեշնորհ Հայր Սուրբը տեղեկացրեց եկեղեցու զանգակատան և կից շինության նախագծա-նախահաշվարկային աշխատանքների5 ու գալիք շինարարական գործերի մասին:

Թեմակալ առաջնորդը հոգևոր հովիվներին տեղեկացրեց, որ Սուրբծննդյան ճրագալույցի պատարագը հունվարի 5-ին անձամբ ինքը կմատուցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և իր պատգամը կփոխանցի հավատացյալ ժողովրդին:

Ուշ երեկոյան առաջնորդի ղեկավարած պատվիրակությունը, ավարտելով առաքելությունը Ջավախքում, վերադարձավ մայրաքաղաք Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)