«Արժանի պարգև և համալրում» |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Մեդալի և անդամատոմսերի հանձնմանն էր նվիրված Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում կայացած հանդիսույթը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 11-ին: Միջոցառումը բացեց, հյուրերին ողջունեց և պարգևները հանձնեց կենտրոնի ղեկավար,ՎՀԳ «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը: Օրհնության և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը: Ներկաները լսեցին տեղեկատվություն պարգևի արժանացած գրողների ստեղծագործական ուղու, տպագրած գրքերի, հայապահպանության գործում ունեցած հաջողությունների, հայ և վրաց ժողովուրդների բարեկամության քարոզչության ծիրում վարած աշխատանքի մասին:
Միջոցառմանը մասնակցում էին վիրահայ գրողներ, մտավորականեր, շրջանի ղեկավարներ, այլևայլ բնագավառների աշխատողներ, կենտրոնի խմբավարներ և սաներ:Նրանք՝ Սամվել Իրիցյանը, Կորյուն Բասենցյանը, Դիվին Քաշանյանը,Հմայակ Գրիգորյանը և այլք, ջերմորեն շնորհավորեցին արժանիներին՝ բարձր պարգևի համար: Հանդիսույթին Կենտրոնի ասմունքի ստուդիայի սաները (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան) և երգչախումբն ու մենակատարները (խմբավար՝ Իրինա Ղարսլյան) հանդես եկան վիրահայ գրողների ստեղծագործությունների ասմունքով, երգչախմբային և ազգային երգերով: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ: |