Հայ ուսանողների այցը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Երիտասարդների խմբին ընդունեց կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Վերջինս այցելուներին մանրամասն ներկայացրեց Մեծ Լոռեցու թբիլիսյան բնակարանի ձեռքբերման պատմությունը, անդրադարձ կատարեց թբիլիսահայ համայնքին այն վերադարձնելու ժամանակագրությանը, ի մասնավորի նշեց բարեգործական ընկերություններին և անհատներին, որոնց աջակցությամբ, Այնուհետև ցուցադրվեց այն վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Թումանյանի տան իրավիճակը մինչև թեմին հանձնելը և նորոգված ու բարեկարգված տեսքը թեմին հանձնելուց հետո: Տոգորված թումանյանական շնչով, երիտասարդները ոգևորությամբ հիշեցին ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործություններից սերտած տողերը:
Երիտասարդների խումբը շրջայց կատարեց Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, ըմբոշխնեց ստեղծագործական այն շունչը, որը տիրում է այստեղ ստեղծված գրադարանում, մյուս սրահներում և պատշգամբում: Հանդիպումն անցավ ժողովրդական մեծ բանաստեղծի ստեղծագործությունների ոգուն հարիր ջերմ մթնոլորտում: |