1

fb you od

Սուրբ թարգմանիչ վարդապետների տոնը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Targmanchac ton 

2016 թվականի հոկտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնը: Այս տոնը հիրավի հայ ժողովրդի սիրված և նվիրական տոներից մեկն է:

Տոնի առիթով Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագին ներկա էին մանկավարժներ, թարգմանչական ոլորտի աշխատողներ, ի գլուխ ունենալով բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարին:

Պատարագին ներկա էր նաև Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչը՝ Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին: Հայր Սուրբը անդրադարձ կատարեց հայ գրերի ստեղծման պատմական ժամանակաշրջանին, հայոց գրերի գյուտը անվանելով պատմականորեն շրջադարձային: Արժևորելով թեմի ներդրումը Վիրահայոց ազգային և հոգևոր կրթության ոլորտում, Տեր Խորեն վարդապետը Եկեղեցին, լեզուն և մշակույթը անվանեց ազգի ինքնությունը պահպանելու գլխավոր երաշխիքներ: Պատարագիչը ներկա հավատացյալներին հորդորեց տարածել թարգմանիչ վարդապետների կողմից ստեղծված հայոց գրերը, սերունդներին փոխանցել մեր մեսրոպատառ ոսկեղենիկ լեզուն:

Հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի հոգևոր դասը Խոջիվանքի Հայոց Մեծերի Պանթեոնում կատարեց հոգեհանգստյան արարողություն՝ այստեղ հանգչող հայոց մեծերի հոգու խաղաղության համար:

Ախալքալաքի շրջանի «Սուրբ խաչ» եկեղեցում թարգմանչած տոնին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: 

IMGP0557 IMGP0555 IMGP0020 IMGP0010 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)