1

fb you od

Ջիվանիին նվիրված ֆիլմի պրեմիերա PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

film 

2016 թվականի սեպտեմբերի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ աշուղ Ջիվանիի 170-ամյակին նվիրված «Բարի, գեղեցիկ, առաքինի» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակը և պրոդյուսերն է Ռիտա Շարոյանը, բեմադրիչ-ռեռիսորը՝ Արմեն Ռոնով-Մկրտչյանը:

Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը կարևորեց աշուղական արվեստի մեծ նվիրյալի տարում «Հայարտուն» կենտրոնի 2016 թվականի երկրորդ կիսամյակի մեկնարկը Ջիվանիին նվիրված ֆիլմով: Բանախոսը անդրադարձ կատարեց այն միջոցառումներին, որոնք հոբելյանական տարում ի կատար են ածվել Թբիլիսիում, հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթենում հուղարկավորված Ջիվանու շիրիմին ծաղիկների խոնարհումը, աշուղի ծննդավայր Կարծախում մեծ երգահանի տուն-թանգարանի բացումը և հայաբնակ տարբեր բնակավայրերում Ջիվանու հիշատակին նվիրված գրական-երաժշտական միջոցառումները:

Այնուհետև ցուցադրվեց վավերագրական ֆիլմը, որը ներկաների առջև բացեց Ջիվանիի կենսագրության էջերը և ներկայացրեց աշուղի սիրած քեմանի նվագարանի պատմությունը, որը նվագարանների շարքում իր տեղն է զբաղեցրել որպես հայկական ազգային գործիք:

Հավարտ ֆիլմի ցուցադրության, ներկայացվեց նաև Արմեն Ռոնով-Մկրտչյանի ֆիլմը՝ նվիրված ճանաչված նկարիչ, երաժիշտ և ակտիվ հայ Արտեմ Ալաբուլյանցին: Ֆիլմի հերոսը պատասխանեց հանդիսատեսի հարցերին: 

IMGP0235 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)