1

fb you od

Ուխտագնացություն Տավուշի թեմի Մակարավանք PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Makaravanq 

2016 թվականի հուլիսի 2-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու Եկեղեցասեր տիկնանց 20 հոգուց բաղկացած խումբը, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթությունը, եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Մակարավանք: Ուխտավորներին դիմավորեց և բարի գալուստ մաղթեց հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արշավիր քահանա Ասատուրյանը:

Ճաշու ժամերգությունից հետո արժանապատիվ Տեր Արշավիրը թբիլիսահայ ուխտավորներին հանգամանալից ներկայացրեց 13-րդ դարի կառույց Մակարավանքի պատմությունը, ցույց տվեց խաչքարերը, մեկնաբանեց զարդանախշերի խորհուրդը:

Ավելի ուշ թբիլիսահայ հավատացյալները մասնակցեցին խոկման արարողությանը, տեղի ունեցավ խոստովանություն և ուխտավորները ստացան սուրբ հաղորդություն: Հոգեվոր նոր լիցք ստացած ուխտավորները ուշ երեկոյան վերադարձան Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)