1

fb you od

Հիմնադրվեց Սուրբ Գևորգ Եկեղեցու եկեղեցասեր տիկնանանց միություն PDF Տպել Էլ.փոստ

2 

2016 թվականի մայիսի 8-ը հիրավի դարձավ հիշարժան Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու կյանքում: Այդ օրը իր գործունեության տարեգրությունը սկսեց նորաստեղծ Եկեղեցասեր տիկնանց միությունը:

Միության շնորհանդեսը բացեց Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Նա հավաքված տիկնանց ներկայացրեց միության ստեղծման կարևորությունը և նպատակները: Հոգևոր հայրը խոսեց հոգևոր, սոցիալական, կրթական, մշակութային ուղղությամբ գործունեության մասին, որ եկեղեցուն մոտ կանգնած հայ ազնվափայլ տիկնայք ի զորու են կատարել Վրաստանում, ի մասնավորի Թբիլիսիում հանուն հայ քրիստոնեական հավատքի, մայրենի լեզվի, մշակույթի և ազգային ինքնության պահպանության:

Հայ եկեղեցասեր տիկնանց միության տեսլականի մասին իրենց կարծիքներն արտահայտեցին բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը, Թեմի ֆինանսական բաժնի տնօրեն Մարգարիտ Կիրակոսյանը, գործավար Գիսանե Հովսեփյանը, լրագրող Իննա Սուքիասյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանը և ուրիշներ:

Սուրբ Գևորգ Եկեղեցասեր տիկնանց միության նախագահ ընտրվեց պրոֆեսոր Էմմա Ախտյանը, փոխնախագահ Գայանե Մխիթարյանը, քարտուղարուհի Գիսանե Հովսեփյանը: Որոշվեց միության անդամների հավաք անցկացնել յուրաքանչյուր ամսվա վերջին կիրակի օրը, Սուրբ Պատարագից հետո և անպայման ամիսը մեկ իրականացնել մեկ միջոցառում:

IMGP0298 IMGP0289 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)