1

fb you od

Տեր Վիրապ քահանայի անդրանիկ Սբ. Պատարագը Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

Ter Virap 

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, 2016 մայիս մեկ թվագիր տնօրինությամբ, արժանապատիվ Տեր Վիրապ քհն. Ղազարյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմ:

Մայիսի 1-ին, Տեր Վիրապ քահանան Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական, հգշ. Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, հանուն Թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի բարի գալուստ մաղթեց նորանշանակ քահանա հորը և շնորհավորեց Վիրահայոց թեմում պաշտոնի կոչվելու առիթով: Նորանշանակ Տեր Հայրը ծառայության է կոչված Քվեմո Քարթլիի նահանգի հայկական համայնքներում որպես հոգևոր հովիվ, ինչպես նաև համատեղության կարգով՝ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում: Հայր Խորենն իր բարիգալստյան խոսքում մաղթեց և հորդորեց, որպեսզի Տեր Հայրը նախկինի պես շարունակի իր Աստվածահաճո և ժրաջան ծառայությունն՝ ի փառս Աստուծո և ի շահ իր հոգևոր խնամքին հանձնված հայորդիների:

Տեր Վիրապն իր քարոզում գոհունակություն հայտնելով Երկնավորին Վրաստանում իր գտնվելու համար, երախտագիտություն հայտնեց Թեմակալ Առաջնորդին Վիրահայոց թեմում պաշտոնավարելու առիթ ընձեռելու համար: Տեր Հայրն իր քարոզ խոսքում կարևորեց Սփյուռքում հայի տեսակը պահպանելը, Հայոց Եկեղեցու դերն ու առաքելությունը, նաև նշեց, որ ստեղծարար աշխատանքով ապրող հայ մարդը, որտեղ էլ հաստատվել է, իր մի կտոր հայրենիքն է ստեղծել՝ այդ երկրում ապրելով իր Եկեղեցով, իր հավատքով, իր ազգային ինքնությամբ: Տեր Վիրապը Ամենազորից խաղաղություն հայցեց Հայաստանի, Վրաստանի և ողջ աշխարհի համար, աղերսելով այս օրերին առաջնագծում կանգնած և հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների ապահով վերադարձը իրենց ընտանիքներին:

Հավելենք, որ ապրիլի 30-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի առաջնորդությամբ, Տեր Վիրապ Ղազարյանը Մառնեուլի շրջանի Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում, մատուցեց իր անդրանիկ Սուրբ Պատարագը: Հոգեշնորհ Հայր Սուրբը տեղի հավատացյալներին ներկայացրեց և ծանոթացրեց Քվեմո Քարթլիի նահանգի հայ համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Վիրապին և մաղթեց Աստվածահաճո և բեղուն ծառայություն: 

FullSizeRender IMGP0152 IMG 3864 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)