1

fb you od

Վիրահայ երիտասարդների շրջայցը Վրաստանի նախագահի նստավայր PDF Տպել Էլ.փոստ

13047960 

Հանրային իրավունքի իրավաբանական անձ ՆԱՏՕ –ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ և «ՆԱՏՕ-ի շաբաթ» ծրագրի շրջանակներում, 2016 թվականի ապրիլի 16-ին կազմակերպվեց հայ երիտասարդների ճանաչողական էքսկուրսիան Վրաստանի նախագահի նստավայր: Միջոցառմանը մասնակցում էին Թբիլիսիի բուհերում սովորող Ջավախքի ուսանողները և Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ու «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ակտիվիստները:

Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի, երիտասարդական բաժնի համակարգող Նինա Սերոպովայի և Եվրամիության և ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Քեթի Կուպրաձեի գլխավորությամբ հայ երիտասարդների շրջայցը երկրի նախագահի նստավայրում սկսվեց Էքվթիմե Թաղաիշվիլու անվան դահլիճից, որտեղ տեղի են ունենում Վրաստանի նախագահի հանդիպումները երկիր ժամանած արտասահմանյան պատվիրակությունների հետ:

Հայ երիտասարդները դիտեցին նաև 67 թափանցիկ սրտաձև ապակե կտորներից բաղկացած հուշարձանը, որը խորհրդանշում է Վրաստանի բազմազգ և բազմադավան կազմը:

Այնուհետև կայացավ ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Սոֆիո Շամանիդիի հանդիպումը Վիրահայոց թեմի երիտասարդների խմբի հետ: Հանդիպման ընթացքում երիտասարդներն արտահայտեցին իրենց տպավորությունները, ինչպես նաև զրուցեցին մի շարք հարցերի շուրջ :

13055012 13064604 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)