| 
   
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Վրաստանում գործող մյուս հայ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում է հավուր պատշաճի նշանավորել Հայոց Մեծ Ցեղասպանության 98-րդ տարելիցը: «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլի 24-ին ընդառաջ, ամեն կիրակի, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կցուցադրվեն Հայոց Մեծ Եղեռնին նվիրված վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:    Այդ շարքը մեկնարկեց ապրիլի 7-ից ռեժիսոր Էնդրյու Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:    Ֆիլմերի ցուցադրումը կշարունակվի ամեն կիրակի, ժամը 14.00-ին: Մուտքն ազատ է:    | 
 
 
 
		 
		 | 
	
		
		
							
					
| 
   
Ավետման տոնին ընդառաջ, ապրիլի 5-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Երիտասարդ ստեղծագործող կանայք» խորագրով երեկո: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության աջակցությամբ: Երեկոյին ներկա էին արվեստի և գրականության գործիչներ, համայնքային երևելիներ, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ: 
 | 
 
	| 
		
			Ընթերցել...
	 | 
 
 
 
| 
   
 Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի երիտասարդաց ընկերության ընդհանուր պատասխանատու և սկաուտական բանակի պատասխանատու Գևորգ Սանթուրյանի հանդիպումը վիրահայ երիտասարդության հետ: 
 | 
 
	| 
		
			Ընթերցել...
	 | 
 
 
 
| 
   
Ապրիլի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հանդիսավորապես բացվեց շախմատի խմբակ: Ողջունելով նոր խմբակի ձևավորումը «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ներկայացրեց, որ պարապմունքներն անց են կացնելու միջազգային կարգի գրոսմայստերներ, բազմաթիվ մրցույթների հաղթողներ Դավիթ Հարությունյանը և Գիորգի Բաղաթուրովը: Նա հիշատակեց աշխարհի բազմակի չեմպիոն, մեր հայրենակից, 
 | 
 
	| 
		
			Ընթերցել...
	 | 
 
 
 
| 
   
Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև հաստատված բարեկամությունը և համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի:     ՀՀ կրթության նախարարության հավանությանն արժանացած «Հայաստան-Վրաստան. հանրակրթական կամուրջներ» համագործակցության ծրագրի շրջանակներում, այս օրերին Թբիլիսիի թիվ 98 դպրոցում հյուրընկալվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց ուսուցիչների և տնօրենի հետ: 
 | 
 
	| 
		
			Ընթերցել...
	 | 
 
 
 
				 | 
		 
		 
		 
	 | 
	
		<< Սկիզբ < Նախորդ 251 252 253 254 255 256 257 258 259 260 Հաջորդ > Վերջ >>		
  
	 | 
	| 
		Page 252 of 280	 |