1

fb you od

Հոգեհանգստյան կարգ Ջավախքում` ի հիշատակ 1918 թ. Նահատակների PDF Տպել Էլ.փոստ

hogehangist 

Ապրիլի 16-ին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդի գլխավորությամբ Խորենիա և Փոքր Արագյալ գյուղերում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ 1918 թվականի մայիսի սկզբներին դաժանաբար սպանված նահատակների:

Ջավախքի ընդհանուր առաջորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հոգեհանգստյան կարգ Խորենիա և Փոքր Արագյալ գյուղերում:

Փոխառաջնորդն իր խոսքում նշեց. «Իրական քրիստոնյան, հայ մարդը սիրում է արդարությունն ու ճշմարտությունը, քանզի «լրումն օրինացն սէր է»: Միաբանությունը դեռ ոչ մի ազգ չի կործանել, հակառակը` այն, ինչ փոքր ու աննշան է թվացել, միավորվելով` մեծ ու փառավոր արդյունք է տվել: Այս համոզումով ենք ելել ամենամեծ վտանգների դեմ ու քաջությամբ հաղթել»,- ասաց Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը:

Խորենիա գյուղի բնակիչները հավաքվել էին թնդանոթների զարկերի տակ մնացած, գոմերում այրված հայ նահատակների հոգիների հանգստության համար աղոթելու, իրենց գոյությամբ հերոսացնելու նահատակներին, իրենց ապրելով ապացուցելու, որ հայն անկոտրում է: 1918թ մայսիսի սկզբներին գոմերի գերանների տակ հազարավոր մարդիկ «գտան» գերեզմանը:

«Մենք բոլորս այն հազարից ավելի հայորդիների ոսկորների վրա ենք կանգնած, որտեղ բերին լցրին ոչ միայն Խորենիայի 600-ից ավելի բնակիչներին, այլ նաև Աբուլի շրջակայքի, հիմնականում Թախչայի գյուղի համայնքի 200-ից ավելի մարդկանց: Թնդանոթները կրակների տակ մնացած մարդիկ մինչև օրս էլ հառաչանքի մեջ են: Նրանք մեր եղեռնագործ 3 միլիոն հայերի մի մասն են առանց որոնց հիշատակը խնկարկելու նոր սերունդը իրավունք չունի ապրելու»,- իր խոսքում նշեց գրականագետ Ժորա Սնխչյանը:

Վերջում Ջավախքի հոգևոր առաջնորդը Պահպանիչ աղոթքով օրհնեց ներկաններին և միասնաբար ծաղիկներ խոնարհեցին նահատակ հայորդիների հոգիների անմահության համար։

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)