1

fb you od

Աշնան բարիքները «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

ashun 

Ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) անցկացվեց բաց-դաս՝ «Աշնան բարիքները» վերնագրով: Դասը նվիրված էր աշնանային թեմայի ամփոփմանը: Աշունն իր բերք ու բարիքով տեղափոխվել էր Գալուստ Գյուլբենկյան դահլիճ, որտեղ տեղեր էին զբաղեցրել Վիրահայոց թեմի առաջնորդը, «Հայարտուն» կենտրոնի բաժինների տնօրենները: Զգացվում էր, որ նախակրթարանի աշխատակիցները, սաների ծնողների աջակցությամբ, երեխաներին տեսանելի էին դարձրել տարվա այս եղանակի՝ աշնան բազմաբղետությունը, որի վառ վկայությունն էր գեղեցիկ և խոսուն զարդարված դահլիճը:

Բնության ճանաչման նպատակին ծառայող բաց-դասին նախակրթարանի սաները հանդես եկան տարվա եղանակների իմացության, համապատասխանաբար բնության պարգևած բարիքների մասին իրենց գիտելիքների ցուցադրմամբ: Ներկայացնելով, թե հատկապես աշունը ինչ փոփոխություններ է մտցնում մեզ շրջապատող միջավայրում, փոքրիկները ցուցադրեցին նաև անտառի ոսկեգույն հագուստը, տերևաթափը և կենդանիների ցրտից պատսպարումը: Դասը համեմված էր աշնանը նվիրված երգերով, հանելուկներով և երեխաների ասմունքով:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց նախակրթարանի ուսուցիչների աշխատանքը մանուկների բնության ճանաչողականության ընդարձակման ուղղությամբ: Արժևորվեց նաև նախակրթարանի աշխատողների և ծնողների ներդրումը բաց-դասը հագեցած անցկացնելու գործում:

DSC01057 DSC01066 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)