1

fb you od

Վիրահայոց թեմի երիտասարդական ջոկատը վերադարձավ սկաուտական ճամբարից PDF Տպել Էլ.փոստ

skaut

Ընթացիկ տարվա հուլիսի 11-ից 22-ը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) ակտիվիստ 24 տղաներ ու աղջիկներ, Հովհաննես Շահնազարյանի գլխավորությամբ, իրենց ամառային հանգիստը անցկացրեցին ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո հովտում գտնվող «Անդրանիկ» սկաուտական ճամբարում: ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի շրջանակներում անցկացվող սկաուտական ճամբարի այս փուլին մասնակցում էին Լիբանանի, Սիրիայի, Դուբայի, Թբիլիսիի և Երևանի խմբերը ներկայացնող 135 սկաուտներ: Հուլիսի 13-ին տրվեց ճամբարային կյանքի մեկնարկը: Սկաուտական բանակի բացման արարողությանը ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գուգարաց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

Ուրախ և հետաքրքիր էր անցնում սկաուտական առօրյան. այն սկսվում էր առավոտյան մարզանքով ու դրոշակի արարողությամբ, այնուհետև նախաճաշ, վրանի և տարածքի մաքրություն, արշավներ, դասախոսություններ, խաղեր, իսկ երեկոյան ընթրիք, երգ ու պար խարույկի շուրջ և կրկին դրոշակի արարողություն: Թբիլիսահայ երիտասարդները, ակտիվորեն մասնակցելով ճամբարային կյանքին, նաև արժանացան ճամբարի տնօրինության՝ ՀԲԸՄ հայ երիտասարդաց ընկերակցության վարիչ-տնօրեն Գևորգ Սանթուրյանի բարձր գնահատականին: Այս տարվա թբիլիսյան ջոկատի տիպար սկաուտ դարձան Աննա Վարդանովան և Էմիլ Սարգսյանը:

2008 թվականին ստեղծված «Անդրանիկ» սկաուտական ճամբարը տարեցտարի ընդարձակվում է, ընդգրկվում են ավելի շատ երկրներ:Սկաուտական ճամբարները հիանալի առիթ են մայր հայրենիքում, մեկ հարկի տակ տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդներին իրենց հասակակիցների հետ շփվելու, տարբեր դժվարությունների միջով միասին անցնելու, իսկ օրվա վերջում խարույկի շուրջ տպավորություններով կիսվելու համար: Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում ճամբարականներն այցելեցին Էջմիածին, Հաղպատ, Գոշավանք, Սևանավանք, եղան Երևանում, Ծիծեռնակաբերդում, ինչպես նաև ՀԲԸՄ-ում, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և Նորքի հայորդյաց տանը: Ճամբարի մասնակից սկաուտները հրաժեշտ տվեցին միմյանց` հաջորդ տարի կրկին հանդիպելու ակնկալիքով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)