1

fb you od

Կոնֆերանս՝ «Արևելքի քրիստոնյաների կոչումը» PDF Տպել Էլ.փոստ

isakhanyan

2014 թվականի մարտի 26-29-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում Լիոնի կաթոլիկական համալսարանի կողմից կազմակերպված «Արևելքի քրիստոնյաների կոչումը» կոնֆերանսին:

Կոնֆերանսին մասնակցում էին բարձրաստիճան հոգևոր ծառայողներ, ակադեմիական շրջանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանսիական Հանրապետության պաշտոնական շրջանների ներկայացուցիչներ:

Լևոն Իսախանյանը հանդես եկավ Անդրկովկասում քրիստոնյաների իրավիճակի մասին զեկուցումով, ինչպես նաև մասնակցեց միջազգային հարաբերությունները և դաշինքների առաջնահերթությունները թեմայով կլոր սեղանին: Իր ելույթներում այլ խնդիրների հետ միասին նա շոշափեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավիճակի, նրա ձեռքբերումների և հիմնադրույթային հարցերը, ընդգրկելով խորհրդային ժամանակաշրջանում Թեմից բռնագրավված ունեցվածքը Թեմին վերադարձնելու հարցը:

1 2