1

fb you od

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ PDF Տպել Էլ.փոստ

ch 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, հավատարիմ մնալով հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին ` հունվարի 6-ին միասնաբար նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոները։

Հայերը Սուրբ Ծնունդը և Աստվածհայտնությունը տոնում են հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։

Ահավասիկ, հունվարի 5-ին, երեկոյան Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում կատարվեց քարոզչական ընթերցում, որի ընթացքում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը ընթերցեց դրվագներ Սուրբ Գրքից: Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ փոխդեսպանՎահագն Աֆյանը, դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը իրենց ընտանիքի անդամների հետ, հասարակական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, բազմում հավատացյալներ:

Հընթացս Սբ. Պատարագի ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը:

Հավարտ Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհավորեց ներկաներին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան և հրաշափառ հայտնության առթիվ, մաղթելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և աշխարհասփյուռ հայության Աստծո տաճարներում արդեն 1750 տարի զանգերի ղողանջով տարածվող Տիրոջ ծննդյան լույսը, բարություն, սեր ու ջերմություն, խաղաղություն բերի մարդկանց սրտերին ու համայն աշխարհին:

Ճրագալույցի Սբ. Պարտարագին ներկա մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն տարան, որպես աստվածային լույսի խորհրդանիշ, եկեղեցու օրհնություն:

Եկեղեցու հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց Վիրահայոց Թեմի առաջնորդի աշխատասենյակի և «Հայարտուն» կենտրոնի վարչական շենքի տնօրհնեքի արարողություն:

Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
 

IMGP8756 IMGP8831 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)