1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Վրաստանի նախագահի երդմնակալության արարողությանը PDF Տպել Էլ.փոստ

inauguracia

Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու երդմնակալության արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր էր ստացել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թբիլիսիում, Ռուսթավելու պողոտայի վրա գտնվող խորհրդարանի շենքի բակում, Վրաստանի նախագահի պաշտոնական երդմնակալության արարողությանը ներկա էին Վրաստանի վարչապետ պարոն Բիձինա Իվանիշվիլին, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը, Վրաստանի օրենսդիր և գործադիր մարմինների, դատական և այլ իշխանությունների բարձրպաշտոնյաներ, տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակություններ և հյուրեր, ինչպես նաև Վրաստանի տարբեր ազգային համայնքների, ավանդական կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երդմնակալության արարողությանը մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Վահագն Աֆյանը և Արտակ Քալաչյանը և ուրիշներ:

Հանդիսավոր արարողությանը իր մասնակցությունը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, թեմի՝ պետության հետ հարաբերությունների բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանի ուղեկցությամբ:

Վիրահայոց թեմը շնորհավորում է Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգելաշվիլուն պաշտոնակալության կապակցությամբ:
 

inauguracia 1 inauguracia 2 inauguracia 3 

inauguracia 4 inauguracia 6 inauguracia 8  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)