1

fb you od

Հայ-վրացական բարեկամության համերգ Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

koncertbatumi

Բաթումի Արվեստների կենտրոնում «Ֆոլկլորային ամառ 2013» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ համերգաշար, որին մասնակցում էին Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներից ժամանած երաժշտական, պարային խմբեր: Հայաստանը ներկայացնում էին Երևանի «Վահագն» դհոլահարների, Գյումրիի «Հայկական զարդանախշեր», Վանաձորի «Անի» պարային համույթները, Աբովյանի ջազային և էստրադային քոլեջի սաները: Վերջիններս հանդիսատեսին ներկայացրեցին հայ ազգային պարն ու երգը:

Ներկա հիմնականում հայ համայքը: Համերգը բացվեց Աջարիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի ողջույնի խոսքով, ուր նա կարևորեց այսպիսի համատեղ միջոցառումների անցկացումը նշելով, որ դրանք մեկ անգամ ևս հաստատում են հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և գնահատանքի խոսք հղեց կազմակերպիչներին: Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հերթին նշեցին հայ եկեղեցու աջակցությունն այս ծրագրին:

DSC 2559   DSC 2557

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)