| «Չսպիացող վերքը» խորագրով հուշ-երեկո «Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում |
|
|
|
|
Ապրիլի 26-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» շարքից կայացավ «Չսպիացող վերքը» խորագրով հուշ-երեկո: Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը նախաձեռնել էր Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի գլխավորությամբ: Հուշ-երեկոյին մասնակցում էին կրթօջախի հայկական բաժնի երրորդից 9-րդ դասարանի աշակերտները: Խորհրդանշական էր, որ ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն անցկացնելու վայր էր ընտրվել Աստծո Տունը՝ Սուրբ Էջմիածին եկեղեցին: Ներկա էին Վիրահայոց թեմի հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, թիվ 103 դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, հավատացյալներ: |









