1

fb you od

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Պատմության 36 պահապանները»ֆիլմի շնորհանդեսը PDF Տպել Էլ.փոստ

893035 359379207512231 825123792 o

Ապրիլի 10-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ ռեժիսոր Հրաչյա Վարդանյանի «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա էին Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը,դեսպանության առաջին քարտուղար Արտակ Կալաչյանը, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Շնորհանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Երևանից ժամանած լ ֆիլմի նկարահանող ռեժիսոր Հրաչյա Վարդանյանը, լրագրող Արտակ Վարդանյանը:

Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում լրագրող Արտակ Վարդանյանը կարևորեց ֆիլմի միջոցով հայոց գրերի ստեղծման նախապայմանները և գյուտի արարումը ցույց տալու անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ «Պատմության 36 պահապանները» ֆիլմը մասնակցել է Կաննի կինոփառատոնին և 9500 ֆիլմերից հայտնվել վավերագրական ֆիլմերի լավագույն հնգյակում, որ նաև 2010 թ-ի Կաննի կինոփառատոնի 10 ամենադիտված ֆիլմերից մեկն է:

Նկարահանող ռեժիսոր Հրաչյա Վարդանյանը անդրադարձ կատարեց «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմի ստեղծման հանգամանքների վրա, ինչը և մղել է սույն վավերագրական ֆիլմը նկարահանելու գաղափարին: Նա խոսեց «Պատմության 36 պահապանները» ֆիլմի մայր հայրենիքում և Սփյուռքում ունեցած հանրակրթական նշանակության և գլխավոր առանձնահատկության մասին:

Ֆիլմը տալիս է ամբողջական տեղեկություններ Մեսրոպ Մաշտոցի կյանքի, աշխատանքների և հայոց գրերի ստեղծման մասին: Այն նաև հայ ժողովրդի մեծ պատմության խտացումն է կարճամետրաժ ֆիլմում :

Գեղարվեստական լուծումներով համեմված «Պատմության 36 պահապանները» վավերագրական ֆիլմը դիտվում է մեծ հետաքրքրությամբ: Ուշագրավ էր բազմամարդ դահլիճում մեծամասնություն կազմող երիտասարդության առանձնահատուկ հետաքրքությունը ֆիլմի նկատմամբ:

Վիրահայոց Թեմի մամլո դիվան