1

fb you od

Վիրահայոց թեմի պատվիրակությունը հանդիպում ունեցավ Օզուրգեթիի հայ համայնքի հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A2018 թվականի դեկտեմբերի 15-16-ին, Վիրահայոց թեմի պատվիրակությունը, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր DSC 0291Վազգեն եպս. Միրզախանյանի գլխավորությամբ, Աջարիայի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Օզուրգեթիի հայ համայնքի հետ:
Պատվիրակության կազմում էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի տնօրեն Էլիզ DSC 0346Մինասյանը, Երևանի գրասենյակի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանը, ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանը, Թեմի պաշտոնեությունը:
Վիրահայոց թեմի առաջնորդի հետ հանդիպելու առիթը Օզուրգեթիի Սբ. Սահակ Պարթև կիրակնօրյա դպրոցի մոտ էր հավաքել տասնյակ տարիներ առաջ այստեղ հաստատված,DSC 0400 վրաց հասարակությանը ինտեգրված, բայց հայկականությունը պահպանած  հայ համայնքի անդամներին:
 Օզուրգեթցիները թեմակալ առաջնորդին դիմավորեցին ավանդական աղուհացով: Տոնականորեն զարդարված դահլիճում Վիրահայոց թեմի Սբ.Սահակ Պարթև հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցի սաները, ուսուցչուհի Իրինա DSC 0411Մարգարյանի գլխավորությամբ, ներկայացրեցին հայերենից սովորած իրենց արտասանությունը, երգը, խոսքը:
Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քհն. Գումբալյանը, ներկայացրեց մայրենին սովորելու, ազգայինը պահպանելու և զարգացնելու տեղի հայ համայնքի մեծ ցանկությունը:
Հավարտ միջոցառման օրհնության և գնահատանքի IMG 8826խոսքով հանդես եկավ թեմակալ առաջնորդը: Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարեց Օզուրգեթի հայ համայնքի՝ միավորվելու և ազգայինը պահպանելու մեծ ցանկությանը և առաջարկեց միջոցներ հայթայթել տեղում կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոն  ստեղծելու համար, որն իր ամենօրյա գործունեությամբ կդառնա տեղի հայության ազգային տունը:
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը կիրակնօրյա դպրոցի սաներին կտրվեն  Ամանորյա նվերներ:
Վերջում հայ համայնքի կողմից կատարվեց հյուրասիրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)