Լուրեր
|
2018 թվականի դեկտեմբերի 8-ին, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Ինտելեկտուալ խաղ-մրցույթ» երիտասարդության շրջանում: Խաղին մասնակցում էին քաղաքի թիվ 98, 103 և 104 հանրային դպրոցների բարձրդասարանցիներ և կամավորներ: Ձևավորված 7 թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էին 6-ական մասնակից, ծավալվեց մրցույթը: Խաղի կազմակերպիչ և վարող Նինա Սերոպովան թիմերին առաջադրում էր տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին մուլտֆիլմերին, Հայաստանին և Վրաստանին, Ընդհանուր պատմությանը և տարբեր բացահայտումների: Մրցույթի հաղթող դարձավ թիվ 98 դպրոցի նույնանուն թիմը՝ Սերգո Շահինովի գլխավորությամբ: Ինտելեկտուալ –խաղը կունենա շարունակական բնույթ և կընդարձակվեն հարցերի ասպարեզները: Նախատեսվում է մրցույթն անցկացնել նաև փուլերով:
|