Լուրեր
|
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Վիրահայոց թեմ հոգևոր ծառայության կոչված Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հրամանով նշանակվել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և Կորխի հովվության այցելու հովիվ: Ախալքալաքի նախկին հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը իր դիմումի համաձայն, ընտանեկան հանգամանքներից ելնելով, թեմակալ առաջնորդի տնօրինությամբ նշանակվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի օգնական հովիվ և «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ: Բոլնիսի և Թեթրիծղարոյի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է առաջնորդի օգնական՝ միջեկեղեցական, միջհամայնքային և սոցիալական հարցերով:
|